Բաժիններ՝

Իր կամքից անկախ չի դարձել եղբայրասպան

Հայաստանի շատ բնակիչների մոտ դեռ կա ապօրինի ձեռք բերված զենք-զինամթերքի մեծ քանակություն: Դրանք որքան էլ «քնած» մնան, սովորաբար ուշ թե շուտ գործածվում են ըստ իրենց նպատակային նշանակության` կրակելու համար, ինչպես մայրաքաղաքի բնակիչներից մեկի «ԱԿ» տեսակի ինքնաձիգը:

Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի թիվ 17 շենքի 35-րդ բնակարանի բնակիչ, 1978 թ. ծնված Գրիգոր Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 և 235-րդ հոդվածների 1-ին մասերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. դեկտեմբերի 28-ին, ժամը 09:00-ի սահմաններում Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի 4-րդ շենքի 18 բնակարանում, գործով չպարզված հանգամանքներում, իր կողմից ապօրինի ձեռք բերած հրազեն հանդիսացող «ԱԿ» տեսակի 7,62մմ տրամաչափի ինքնաձիգից սպանելու դիտավորությամբ կրակահերթ է արձակել եղբոր` Գագիկ Մանուկյանի ուղղությամբ: Սակայն, ըստ մեղադրական եզրակացության, իր կամքից անկախ հանգամանքներից ելնելով, նա չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:

Գ. Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանավորումը: Տվյալ քրեական գործով դատավարությունն այժմ ընթանում է Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։