
Արդեն երկրորդ անգամ Ջերմուկում հասարակական լսումներ տեղի չեն ունենում

«Գնդեվանք» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի հասարակական լսումները չեն կայացել: Ինչպես հաղորդում է «ԷկոԼուրը», «Բի Էս Բի» ընկերությունն արդեն երկրորդ անգամ չի գալիս Ջերմուկում անցկացվող հասարակական լսումներին, որոնք հենց ինքն է կազմակերպում:
Լսումները նախ պետք է տեղի ունենային նոյեմբերի 26-ին. ընկերությունը լսումների անցկացման հասցե նշել էր Արփա-Սևան փողոց 1, որը, ըստ «Էկոլուրի»՝ գոյություն չունի: Դա պարզել էին հասարակայնության ներկայացուցիչները, ովքեր ժամանել էին Ջերմուկ` լսումներին մասնակցելու համար: ՀՀ բնապահպանության նախարարությունը չկայացած էր համարել լսումները, իսկ նոր լսումների օր նշանակվել էր դեկտեմբերի 10-ը:
Այս անգամ լսումները նշանակվել էին Ջերմուկ քաղաքի Գետափնյա փողոց16 հասցեում: «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ից «Էկոլուր»-ին հայտնել էին, որ հասցեն կա, բայց որևէ շինություն չկա: «Բի Էս Բի» ընկերությունը չէր ներկայացել լսումներին. նախագիծը չքննարկվեց: