«Հակահարված» art խմբի որևէ անդամի Կենտրոնականի բաժին բերման չեն ենթարկե՞լ (տեսանյութ)

««Հակահարված» art խմբի որևէ անդամ ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման չի ենթարկվել: Այս պահին միջադեպի հետ կապված բոլոր հանգամանքները պարզվում են»,- Pastinfo.am-ի հարցին ի պատասխան, տեղեկացրել են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ այսօր էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել  այն մասին, որ ԵՊՀ-ում ծեծել են «Հակահարված» art խմբի անդամին. «Հերթական ակցիայի ժամանակ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալն ու Երևանի պետական համալսարանի անվտանգության աշխատակիցներն ընդհատել են ակցիան ու ծեծել ակցիայի կազմակերպիչներից մեկին»: Այս մասին մասնավորապես iLur.am-ի հետ զրույցում հայտնել էր «Հակահարված» art խմբի անդամ Լուսինե Հայրապետյանը՝ ավելացնելով, որ փորձել են ակցիա իրականացնել. «Չորս հոգով ներս մտանք «Սև շենք» ու փորձում էինք բարձրաձայնել, որպեսզի ուսանողությունը ոտքի ելնի, դեմ գնա կառավարական ռեժիմին»:

Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Pastinfo.am-ը տեղեկացել է, որ ոստիկանները նշված վայր են մեկնել 1-02 համարին ստացված ահազանգի հիման վրա: Տեղում «Հակահարված» art խմբի անդամները ոստիկաններին հայտնել են, որ ցանկանում են համապատասխան հաղորդում տալ և նրանց հետ ինքնակամ մեկնել են Կենտրոնականի բաժին:  Սակայն որոշ ժամանակ անց, վիրավորվելով հերթապահ մասում բջջային հեռախոսներով բարձրաձայն խոսելու համար ծառայություն իրականացնող ոստիկանի կողմից նկատողություն ստանալուց, նրանք հրաժարվել են հաղորդում տալ և ինքնակամ հեռացել են բաժնից:

Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեկ անգամ ևս վերահաստատել են, որ ոստիկանության Կենտրոնականի բաժնում այս միջադեպի առիթով բերման ենթարկվածներ չկան և չեն եղել:

Կարդացեք նաև

Միջադեպի բոլոր հանգամանքները պարզվում են:

Տեսանյութեր

Լրահոս