
Ֆլորա Մարտիրոսյանի դին Հայաստան տեղափոխելու հարցը պարզ կդառնա վաղը

Նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ում մահացած երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի մարմինը Հայաստան տեղափոխելու հարցը դեռ քննարկման փուլում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ֆլորա Մարտիրոսյանի անձնական օպերատոր Արթուր Հովհաննիսյանը:
Հարցին, թե ինչով է պայմանավորված Հայաստան տեղափոխելու որոշումը՝ նա պատասխանել է.
«Խնդիրներ չկան: Դա պարզապես ընտանեկան որոշում է: Սակայն վաղը պարզ կդառնա՝ կտեղափոխե՞ն Հայաստան, թե՞ ոչ: Ամենայն հավանականությամբ կտեղափոխեն Հայաստան»,- ավելացրել է Արթուր Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ Ֆլորա Մարտիրոսյանը առողջական խնդիրներ չի ունեցել և միայն վերջերս է դիմել բժշկի՝ լեղապարկից քարը հեռացնելու նպատակով: