Բաժիններ՝

«Մխիթարություն և սփոփանք` բոլոր վշտացյալ սրտերին». Արթուր Աբրահամ

Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO տարբերակով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ցավակցական խոսք է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ.

«Խոր վշտով ցավակցում եմ Ֆլորա Մարտիրոսյանի հարազատներին, մտերիմներին, ընկերներին, նրա երգարվեստի սիրահարներին և համայն հայությանը` մեծ հարազատի, մեծ երգչուհու և մեծ հայրենակցի վաղաժամ մահվան կապակցությամբ:

Տիկին Ֆլորայի կորուստը ծանր է ոչ միայն հարազատների և մերձավորների, այլև բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում էին նրան և գնահատում այնպիսին, ինչպիսին կար` տաղանդավոր, նվիրված, հոգատար, կատակասեր, քնքուշ, բարի, ուժեղ…

Այլևս մեզ հետ չէ հայ երգի աննման կատարողը, ստեղծագործական եռանդի, անկեղծ հայրենասիրության մարմնացումը, բայց մեզ հետ են և հավերժ են նրա երգերը, գործերը, սերը… Մխիթարություն և սփոփանք` բոլոր վշտացյալ սրտերին»,- նշել է Արթուր Աբրահամը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԱՄՆ-ում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը:

Հիշեցնենք նաև, որ 2012 թ. ապրիլից Արթուր Աբրահամը միացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի «Այլևս երբեք» (Never Again) խորագիրը կրող նախագծին, որի նպատակն է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռել Հայոց ցեղասպանության և մարդկության նկատմամբ իրագործվող բռնությունների վրա, միաժամանակ աշխարհին հույսի և խաղաղության կոչ հղել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս