Լևոն Զուրաբյանի պատասխանը Էդուարդ Շարմազանովին

Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը mardik.am-ի հետ հարցազրույցում հայտարարել է, թե «Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը քաղաքական ինքնասպանություն կլինի»:

Այսօր մամուլի ասուլիսում լրագրողներից մեկի հարցին` ինչպե՞ս կմեկնաբանեք Շարմազանովի վերոհիշյալ հայտարարությունը, Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Այսինքն` որքան ես հասկանում եմ, Շարմազանովը խորապես մտահոգված է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կարող է ինչ-որ բա՞ն պատահի: Կարծում եմ` ինքը մտահոգվում է լրիվ այլ բաների մասին, որ այս զարգացումները կարող են բերել ՀՀԿ-ի իշխանության կորստին, և որքան շատ մտահոգվի այդ հարցում, այնքան ավելի լավ երկրի համար»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս