Համոզում են, որ սկսել ենք լավ ապրել
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` այս տարվա առաջին 10 ամիսներին աշխատավարձն ավելի մեծ չափով է աճել, քան գները։
ԱՎԾ-ի կողմից այսօր հրապարակված նախնական տվյալների համաձայն` 2012թ. հունվար-հոկտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.1%-ով և կազմել 118 186 դրամ։ Այդ թվում` պետական հիմնարկներում աշխատողների վարձատրությունն աճել է 4.4%-ով (94 608 դրամ), իսկ մասնավոր ոլորտում՝ 5.3%-ով (145 499 դրամ)։
Միևնույն ժամանակ, պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ սպառողական գները նույն ժամանակահատվածում աճել են 2.4%-ով, իսկ 12 ամսվա կտրվածքով (այս տարվա հոկտեմբերը` նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ)՝ 3.4%-ով։