Կենսական էներգիա պարգևող մանվածքներ

Բուժիչ նամակներ

Հագուստը մեր կյանքի` առօրյայի անբաժանելի մասն է կազմում։ Հաճախ այն ընդգծում է մարդու բնավորության առանձնահատկությունները։ Սակայն կարևոր է իմանալ, որ մարդու հագուկապից կախված է նրա հոգեբանական վիճակը, տրամադրությունը, էներգետիկ դաշտի մակարդակը և առողջությունը։

Հագուստի ձևը, մանվածքի տեսակը և որակը կարևոր են մարդու առողջության պահպանման համար. յուրաքանչյուր մանվածք ունի միայն իրեն բնորոշ որոշակի հատկություններ, որոնք կարող են նպաստել օրգանիզմում տեղի ունեցող գործընթացներին կամ` հակառակը։ Օրինակ, սրտի անբավարար աշխատանքի դեպքում պետք է ընտրել այն հագուստը, որը կնպաստի թթվածնի հոսքին դեպի մաշկը։

Մետաքսից պատրաստված հագուստը որքան բարակ է, այնքան ավելի ուժեղ է դրա ազդեցությունը։

Մետաքսե մանվածքի հատկությունները կապված են նաև գույնի հետ։ Բազմագույն մանվածքի դեպքում մետաքսը կորցնում է իր հատկությունները։ Մետաքսե մանվածքից հագուստ գնելիս դրեք այն ձախ ձեռքի դաստակի վրա և հպելով մաշկին` բարձրացրեք մինչև արմունկը։ Եթե այդ հպումը հաճելի է մարմնին, ապա հագուստը հարմար է ձեզ։ Մանվածքի այս տեսակն առավել հարմար է սպիտակեղենի և անկողնային պարագաների համար, նպաստում է ամուսնական զույգի երջանկությանը։

Վուշե մանվածքն ունի զովացուցիչ հատկություն. հագուստը հարմար է կրել շոգ եղանակներին։ Սակայն վուշի հիմնական առանձնահատկությունը կապված է մանվածքի էներգետիկ դաշտի հետ, այն ունի հանգստացնող հատկություն, հավասարակշռում է մարդու հոգեբանական վիճակը։ Հագուստը շատ հարմար է ակտիվ, լարված աշխատանք կատարող մարդկանց, նպաստում է ուժերի կենտրոնացմանը և նպաստում որոշակի նպատակի իրագործմանը։ Չշփվող, մեկուսի խառնվածքի ունեցող մարդկանց համար վուշը կատարում է պաշտպանիչ վահանի դեր։ Վուշն օգնում է խուսափել արտաքին ազդակներից։ Այն` վուշե մանվածքը, խորհուրդ է տրվում կրել մարդաշատ վայրերում։ Տանը կրելիս այն կարող է պատնեշ ստեղծել ձեր և հարազատների միջև։

Բամբակե մանվածքը պարգևում է անհոգ, հանգիստ տրամադրություն։ Ազատում է սթրեսից, օգտակար է հոգեբանական ցնցումների, նյարդային վիճակի դեպքում։ Մանվածքի հատկությունները կախված են մշակման եղանակից։
Որքան բարակ է մանվածքը, այնքան ավելի վառ են արտահայտված բամբակի հատկությունները, քանի որ հումքն ավելի մաքուր է։

Բամբակե հագուստը և անկողնային սպիտակեղենն օգնում է ակտիվ մարդկանց` խուսափել գերլարվածությունից։
Բրդե մանվածքն ունի յուրահատուկ կառուցվածք և իր մեջ պահպանում է կենդանիների դրական հատկությունները։ Որքան հաստ և կոպիտ է մանվածքը, այնքան ավելի շատ կենսական էներգիա է պարունակում իր մեջ։ Բրդե մանվածքից պատրաստված հագուստը խորհուրդ է տրվում պասիվ, համեստ և ամաչկոտ մարդկանց, քանի որ հանդիսանում է էներգիայի մատակարար։

Հզորության նման գերհագեցումը կարող է վտանգավոր լինել ակտիվ մարդկանց համար։ Կարևոր է իմանալ, որ բրդյա և սինթետիկ հագուստներն անհամատեղելի են։
Հղի կանայք հաճախ շորիկներ են գործում իրենց ապագա մանկիկի համար։ Սակայն, եթե հավատանք հեքիաթներին, որոնց մեջ ճշմարտությունն անհամեմատ ավելի շատ է, քան հեքիաթայինը, ապագա մայրերին խորհուրդ չի տրվում գործել։

Հղի կանայք շատ զգայուն են ալերգենների ազդեցության հանդեպ, ինչը բնորոշ է նման վիճակին։ Չէ՞ որ այդ շրջանում նկատվում է կնոջ դիմադրողականության զգալի անկում։ Եթե դա այդպես չլիներ, օրգանիզմը կվաներ պտուղը` որպես օտար մարմին։ Քանի որ բուրդն ուժեղ ալերգեն է, ապա հղի կինը պետք է խուսափի բրդյա իրերից և հատկապես հյուսելուց կամ օգտագործի բամբակից թել։

Տեսանյութեր

Լրահոս