«Քենեդիին էլ եմ ես սպանել, ինչքան շառեր կա իմ վրա գրեք». Ռուբեն Հայրապետյան (տեսանյութ)
Ռուբեն Հայրապետյանը հերքում է հրապարկված լուրը, թե ծեծել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի աշխատանքից ազատված բժիշկ Վարդան Հովասափյանին:
«Ես նման բան չեմ արել, գնացեք իմ գործի տեղը հարցրեք, գնացեք հարցրեք բժշկին, ես մի շաբաթ ա չեմ էլ գնացել կաբինետ: «Փյունիկ» ակումբը բժշկին ազատել է աշխատանքից, մարդիկ վերցնում են, գրում են»,- «Ա1+»-ին ասել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Ռ» Հայրապետյանի խոսքերով՝ նույն տրամաբանությամբ, որքան չբացահայտված դեպքեր կան, կարող են իրեն վերագրել;
«Պատրիս Լուլումբային էլ եմ ես սպանել, Քենեդիին էլ եմ ես սպանել, ինչքան շառեր կա իմ վրա գրեք, ես պատրաստ եմ, արդեն իմունիտետ եմ ձեռք բերել: Ես մեկն եմ, դուք շատ եք»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը: