«Ի՞նչ անեմ, որ մի բնակարանի համար մի քանի հոգի փող են վերցրել». Սերժ Սարգսյան

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Նիստից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀԿ պատգամավորները մոտեցան Բյուզանդի հասցեի կիսակառույց շենքի բնակիչներին, ովքեր ՀՀԿ շենքի դիմաց ԳՄ նիստին ժամանակ բողոքում էին ու պահանջում փոխհատուցել իրենց կրած վնասը:

Հիեցնենք, որ արդեն 9 տարի է բնակիչները վարձով են բնակվում  ու ոչ մի փոխհատուցում իրենց նախկին բնակարանների համար չեն ստացել:

Սերժ Սարգսյանը նիստից հետո մոտցեցավ հավաքվածներին, լսեց բնակիչների բողոքներն ու առաջարկները և վստահեցրեց, որ խնդիրները լուծվելու են: ‹‹Ես ի՞նչ անեմ, որ հանցագործություն է կատարվել: Ի՞նչ անեմ, որ մի բնակարանի համար մի քանի հոգի փող են վերցրել: Յուրաքանչյուր մարդու այնպես է թվում, թե առաջնահերթ խնդիրը սա պետք է լինի: Արդեն որերրորդ անգամ եմ ես մոտենում Ձեզ, ու նորից եմ ասում, որ մենք ամեն ինչ կանենք, որ խնդիրը լուծվի որքան հնարավոր է արագ: Հենց այսօր առավոտյան են ինձ զեկուցել, թե լուծման ի՞նչ տարբերակներ կան: Որ այդքան գումար ունենայինք բնակարաններ կառուցել` կտայինք››,- ասաց նախագահը:

Բնակիչներից մեկը պնդեց, որ իրականությունը խեղաթյուրում է Ֆինանսների նախարարի խորհրդական Հայկ Դավթյանը և նրան պետք է ազատել պաշտոնից: Ի պատասխան, նախագահն ասաց. ‹‹Այդպե’ս է: Երբ մարդը սկսում է մի գործով զբաղվել, սկսում են նրան մեղադրել: Հայկ Դավթյանը ֆինանսների նախարարի խորհրդականն է և  ունի իր պարտականությունները, բայց քանի որ նաև իրավաբան է, հասկանում է այդ գործից, խնդրում ենք նրան զբաղվել նաև այս հարցով: Ում էլ դնենք նրա փոխարեն` մի շաբաթից հետո այդ մարդու մասին նույնն ենք ասելու, որովհետև դա շնորհակալ գործ չէ»:

Կարդացեք նաև

Սերժ Սարգսյանը բնակիչներին խոստացավ, որ երբ խնդրի լուծման տարբերակը լինի, քաղաքապետ Տարոն Մարգարյանը կհայտնի իրենց այդ մասին: Բնակիչները գոհ էին Ս. Սարգսյանի պատասխանից, ինչին նախագահը հումորով արձագանքեց` ասելով. ‹‹Դե հիմա, որ Տարոն Մարգարյանին հանձնարարենք զբաղվել այս հարցով, երկու շաբաթից Տարոնի մասին այնպիսի բաներ եք խոսելու››:

 

 

Տեսանյութեր

Լրահոս