 
                        «Ես Gallup-ի որևէ հարցմանը չեմ հավատում»
 
                                    Gallup International Association-ի անցկացրած հարցումների համաձայն՝ եթե նախագահական ընտրութունները տեղի ունենային առաջիկա կիրակի օրը` 28 տոկոսը կքվեարկեր ՀՀ նախագահ Սերժ Սարգսկյանի օգտին, 19 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի, 11 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանի և 4 տոկոսը «Ժառանություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում` անդրադառնալով այս տվյալներին, ասաց.
«Ես Gallup-ի որևէ հարցմանը չեմ հավատում: Սոցիոլոգիան ճշգրիտ գիտություն է, եթե դրանով զբաղվում են պրոֆոսիոնալներն ու պարկեշտ մարդիկ»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        