Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրվելու է

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննսիյանը առաջադրելու է իր թեկնածությունը 2013 թվականի նախագահական ընտրություններում: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Սա անում եմ որպես ՀՀ քաղաքացի, ով կրում է պատասխանատվություն, կամք և մեղք այսօրվա իրավիճակի համար և ցանկանում է մասնակցել դրա հաղթահարման, ապաքինման համար: Այս հայտի մասնակցության հրավեր եմ հղում ՀՀ շարքային քաղաքացիներին, մտավորականներին, երիտասարդներին, հանրային հոսանքների ակտիվիստներին և կուսակցություններին: Բոլոր հայերին, որոնք հավատում են, որ մեր երկիրը մեկի կուսակցասեփականությունը չէ, այլ Հայաստանի Հանրապետություն է, որ ՀՀ նախագահն իր սեփական օրինակով, ընտանիքով շրջապատով պետք է կրի օրենքի ողջ ուժն ու խստությունը և պատասխանատվությունը:

Ակնկալում եմ նրանց մասնակցությունը և զորակցություն: Այս քայլին գնում եմ նրանց համար, ովքեր նախընտնրում են ոչ թե նախագահի ընտանիքը հարստանա, այլ աղքատանա, ովքեր ուզում են տեսնեն Հայաստանը ինքնիշխան երկիր, ովքեր գնահատում են ազգային շահի իրացման և հռչակման անհրաժեշտությունը շատ կարևոր ժամանակահատվածում: Ես կրում եմ իմ քայլերի և խոսքերի ողջ պատասխանատվությունը. մի բան, որ չեմ հանդուրժել ու չեմ հանդուրժելու ո՛չ ինձնից, ո՛չ իմ մերձավորներից ու ընդդիմադիր գործիչներից՝ դա սուտն ու կեղծքին է, որը ես չեմ հանդուրժելու: Ես միայն մեկ անգամ եմ լինելու նախագահի թեկնածու և այլևս ոչ մի անգամ»,- ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին, բայց խոստացավ պատախանել երկուշաբթի օրը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս