Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստը հետաձգվել է
ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հարություն Բերբերյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստը վաղը չի կայանալու:
Նրա խոսքով` նիստը հետաձգվել է և կկայանա շաբաթ օրը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ «վճռական գործողություններ» պետք է իրականացվեն կոռուպցիայի դեմ պայքարելու գործում, որին իրենց մասնակցությունը պետք է ունենան նաև ընդդիմադիր ուժերը, հասարակական կազմակերպությունները և միջազգային կառույցները: