«Եթե այցելել են Նաիրի Հունանյանին, բնականաբար, ողջունելի քայլ չէ »
«Հոկտեմբերի 27-ի բոլոր կազմակերպիչներն ու մասնակիցները մեր ազգի տականքն են: Եվ մեր ազգի տականքներին այցելելու կարիք չկա: Եթե այցելել են Նաիրի Հունանյանին, բնականաբար, ողջունելի քայլ չէ: Այն, որ Հոկտեմբերի 27-ի բոլոր կազմակերպիչներն ու մասնակիցները տականքներ ու ստահակներ են, դա ես չէ, որ պետք է ասեմ: Սրա մասին պետք է միշտ խոսենք, որ մեր երեխաները, թոռներն իմանան, որ նման դժբախտություն է տեղի ունեցել մեր երկրում: Ինձ համար յուրաքանչյուր եղբայրասպան տականք է: Իսկ նրանք ձեռք են բարձրացրել իրենց արյունակիցների, էլ չեմ ասում՝ երկրի վարչապետի, ԱԺ նախագահի ու պատգամավորների վրա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով ՀՀԿ երիտասարդական թևի նախագահ Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան գրառմանը, ով «ցնցվել և վրդովվել էր» այն հանգամանքից, երբ իմացել էր, որ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի որոշ անդամներ հոկտեմբերի 26-ին այցելել են Նաիրի Հունանյանին։