ԲՀԿ-ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիոն հուշագիրն այսօր էլ գործում է

168.am-ի հարցին, թե ՕԵԿ-ն ի՞նչ դիրքորոշում ունի 2011թ. ստորագրված կոալիցիոն հուշագրի մասին, որով քաղաքական երեք ուժերը` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը, պարտավորվել էին 2013թ. նախագահական ընտրություններում սատարել գործող նախագահի թեկնածությունը, և, ըստ ՕԵԿ-ի` արդյո՞ք ուժի մեջ է այն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույն հուշագիրը ՀՀԿ-ն համարում է ուժի մեջ, իսկ ԲՀԿ-ն` ոչ, ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Հուշագիրը ստորագրված է, և այսօր այն գործում է, որովհետև  կա պաշտոնական ստորագրություն, և ոչ մի պաշտոնական հայտարարություն կուսակցության անունից գոնե ինձ հայտնի չէ այլ տարբերակով»:

Հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ ՕԵԿ-ը նախագահական ընտրություններում սատարելու է ՀՀ գործող նախագահին` հետևելով հուշագրին, Մ. Շահգելդյանը պատասխանեց. «Մենք մեր բոլոր ստորագրություններին և հայտարարություններին, պայմանավորվածություններին հավատարիմ ենք և գնում ենք առաջ»:

Իսկ ինչ վերաբերում է տարբեր ԲՀԿ-ականների կողմից հուշագրի ժամկետանց լինելու մասին հայտարարություններին, ապա ՕԵԿ պատգամավորն ասաց. »ԲՀԿ-ի դիրքորոշումների հետ կապված հարցերը միգուցե ուղղեք ԲՀԿ-ին»:

 

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս