Բաժիններ՝

Վաչե Գաբրիելյանը գոհ չէ իր աշխատանքից

Այսօր  ՍԺ-ում Կառավարության ներկայացրած 2013թ. պետական բյուջեի նախագծի քննարկումից հետո 168.am-ը հետաքրքրվեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանից, թե ինչպե՞ս կբնութագրի ներկայացված բյուջեի նախագիծը, եթե  2012թ. բյուջեն անվանվեց «գոյատևման բյուջե»: «Ամեն մարդ իրավասու է տալ իր գնատականները: Մեր կարծիքով` այս տարվա բյուջեն տալիս է կայուն զարգացման նախադրյալներ, ինչը և կապահովվի հետագա տարիների ընթացքում»,- ասաց Վ. Գաբրիելյանը: Հարցին, թե կոնկրետ ո՞ր կետերն են ենթադրում «կայուն զարգացումը», և ինչո՞վ է, օրինակ, 2013թ. բյուջեն տարբերվում 2012թ. բյուջեից, Վ. Գաբրիելյանը պատասխանեց. «Ես արդեն ներկայացրեցի շատ մանրամասն: Եթե Ձեզ հատկապես զարգացման ասպեկտն է հետաքրքրում, զարգացման ասպեկտով արդյունաբերական քաղաքականությունը ներկայացրեց դրա իրականացումը, և կան բազմաթիվ խնդիրներ` սոցիալական խնդիրներն են լուծվում, և այլն»: Իսկ ի պատասխան դիտարկմանը, թե՝ այսօր ակտիվորեն խոսվում է Կառավարության վատ աշխատանքի և սպասվելիք հրաժարականների  մասին, Ֆինանսների նախարարը նշեց. «Տարօրինակ կլիներ այն ընդդիմությունը, որը չսպասեր Կառավարության հրաժարականին և չներկայացներ ամենասև գույներով այն, ինչը ներկայացնում է Կառավարությունը»: Իսկ հարցին, թե՝ այսինքն, ինքը գո՞հ է իր կատարած աշխատանքից, Վ. Գաբրիելյանը պատասխանեց. «Ես իմ աշխատանքից անձամբ երբևիցե գոհ չեմ»: Նախարարի խոսքով` իր աշխատանքից գոհ չլինելու պատճառն այն է, որ միշտ կարելի է անել ավելին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս