Բաժիններ՝

Երբ Օսկանյանը դառնա բանտարկյալ, նրա հարցը կքննարկի «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը

«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նորաստեղծ նախաձեռնությունն ինքնատիպ փորձ է` միտված բոլոր քաղաքացիական, քաղաքական, հասարակական նախաձեռնությունները միավորելուն և Հայաստանում քաղբանտարկյալների իսպառ վերացմանը հասնելու համար: Այս մասին ասյօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին նախաձեռնության անդամներ Եվա Թովմասյանն ու Արեգ Գևորգյանը:

Եվա Թովմասյանի խոսքով, իրենց նախաձեռնությանը միացել են Հայաստանում քաղբանտարկյալների ապագայով մտահոգ երիտասարդները, ՀԱԿ ակտիվիստները: Լրագրողների հարցին,թե արդյո՞ք նախաձեռնությունը քաղաքական ենթատեքստ չունի ու չի գործելու ՀԱԿ-ի պահանջներով, Եվա Թովմասյանը հերքեց` ասելով, թե քաղաքական ենթատեքստ նախաձեռնության հիմքում լինել չի կարող:

Արեգ Գևորգյանն էլ անդրադարձավ ՀՀԿ երիտասարդական թևի նախագահ Կարեն Ավագյանի կողմից նախօրեին արված մեկնաբանությանը, թե ՀԱԿ այն ակտիվիստները, ում ազատազրկման են ենթարկել, իրականում քաղբանտարկյալներ համարվել չեն կարող. «Կարեն Ավագյանին ու քաղաքական նման գործիչներ իրենց կոչողների մեկնաբանությունները հանդիսանում են Հայաստանում գործող հանցագործների թիմի պաշտպանություն: Նմանատիպ հայտարարությունները, կարծում եմ, մեկնաբանման ենթական չեն»:

Հարցին, թե արդյո՞ք այս նախաձեռնության գործողությունների շրջանակում է գտնվում նաև ԲՀԿ-ական, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գործի ուսումանսիրությունն ու նրան աջակցություն ցուցաբերելը, Արեգ Գևորգյանը պատասխանեց. «Ցանկացած գործողութուն, որը կապված կլինի Վարդան Օսկանյանի կամ քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչների վերաբերյալ, մենք կսկսենք քննարկել, երբ այդ մարդիկ լինեն բանտարկյալ: Քանի դեռ նրանք ազատազրկված չեն, մենք այս հարցում գործողություններ ծավալել չենք կարող՝ մնալով մեր նախաձեռնության նպատակների սահմանում: Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանին, կարող եմ նշել միայն, որ նրա նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում»:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս