Բաժիններ՝

Վ. Ղուկասյանի եղբայրը պայքարելու է, որ «Չայկան» իրենը լինի

Գյումրու նախկին քաղաքապետ Վ. Ղուկասյանի եղբայրը` Գևորգ Ղուկասյանը, պատրաստ է մինչև վերջ պայքարել, որ «Չայկան» իրենը լինի:

«Ես փաստաբան եմ արդեն վարձել, որ գնանք մինչև վերջ. կտրոնները, ավագանու որոշումը կան, ես այդ բոլորն ունեմ և ներկայացրել եմ իրավապահ մարմիններին, կապացուցենք, որ ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում և «Չայկան» ոչ թե գողացվել է, այլ օրինական տեր ունի»,- galatv.am-ի հետ զրույցում հայտարարել է Գյումրու նախկին քաղաքապետ Վ. Ղուկասյանի եղբայրը` Գևորգ Ղուկասյանը:

Ըստ նրա, ոչ թե ոստիկաններն առգրավել են մեքենան, այլ ինքն է ուղարկել. «Ի՞նչ է նշանակում առգրավել, որ հայտարարում են, ոչ մի առգրավվում էլ չի եղել, ես ինքս իմ ձեռքով մեքենան ուղարկել եմ քննչական, որ պարզեն` ինչն ինչոց է»,- ասել է Գ. Ղուկասյանը:

Հարցին, թե տեղյա՞կ է արդյոք, որ Ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնում քրեական գործ է հարուցված գողության հատկանիշներով, նա պատասխանել է. «Ինչի՞ համար է հարուցված, ես չգիտեմ, քրեական գործ հարուցվում է գողերի ու խուլիգանների վրա, թող գնան իրանց վրա հարուցեն: Գողություն չի եղել, որ քրեական գործ են հարուցել, ես չգիտեմ, ես վճարել եմ մեքենայի համար , գնել եմ և մեկ միլիոնից ավելի էլ գումար եմ ծախսել մեքենայի վրա»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Գյումրու քաղաքապետարանին պատկանող Գազ 13 «Չայկա» մակնիշի մեքենայի անհետացման փաստի առթիվ: Շիրակի մարզի քննչական բաժնի պետ Արմեն Երիցյանի հաղորդմամբ` քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով`գողություն :

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս