Ինքնաբացարկ` դատախազին

«Հարսնաքարի» գործով մեղադրյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանը քիչ առաջ ինքնաբացարկ է հայտնել նաև դատախազ Արթուր Դավթյանին:

Հիշեցնենք, որ Լալայանը այսօրվա նիստում ինքնաբացարկ էր հայտնել նաև դատավոր Դավիթ Հարությունյանին, ինչը, սակայն, դատարանը մերժեց:

Իսկ ինչ վերաբերում է դատախազին ինքնաբացարկ հայտնելու մասին նրա մատնանշած հիմնավորումներին, ապա Ավագ Լալայանի խոսքով` նախաքննչական մարմինը սահմանափակվել է միայն մեղադրյալների գործողությունների ընդհանուր նկարագրությամբ, չի հստակեցրել ամբաստանյալներից յուրաքանչյուրի գործողությունը, և պարզ չէ, թե նրանցից ով ինչ գործողություն է կատարել, ում է հարվածել:

Ըստ Լալայանի` մեղադրական եզրակացության մեջ բացակայում են գործի փաստական հանգամանքները, ինչպես նաև մեղադրյալների մեղքն ապացուցող հանգամանքները:

Տեսանյութեր

Լրահոս