Կոկա-կոլան կախվածության մեջ չի՞ գցում

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Արթուր Մինասյանը` անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկությանը, թե՝ կոկո-կոլա ըմպելիքի մեջ  կոկայի տերևներ կան, որոնք կախվածություն են առաջացնում՝ ասաց.

«Լիմոնադի մեջ էլ սպիրտային մաս կա, և կախվածության մեջ չի գցում, նույնպես կոկա-կոլան, որը միայն ծարավը հագեցնելու համար է: Երբ խնջույքի ժամանակ ուզում ես օգտագործել, օգտագործում ես, բայց այն քեզ կախվածության մեջ չի գցում: Կախվածության մեջ գցում են հերոին տեսակի թմրամիջոցը, ափիոն տեսակի թմրամիջոցը, որոնք օգտագործվում են ներարկման միջոցով: Այսինքն՝ արյան միջոցով տարածվում է մարմնի մեջ՝ հասնելով մինչև ուղեղ, որը երկու-երեք անգամ օգտագործելիս մարդուն կախվածության մեջ է գցում»:

 

 

Կարդացեք նաև

 

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս