Վարդենիսի հիվանդանոց են դիմել սիբիրախտով հիվանդ մարդիկ

«Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանից ահազանգ է ստացվել, որ տեղի հիվանդանոց են դիմել մարդիկ, որոնց մոտ նկատվել են սիբիրյան խոց հիվանդության ախտանիշներ»,- այս մասին 168.am-ին տեղեկացնում է ՀՀ գյուղնախարարության մամլո ծառայությունը:

Ըստ ՀՀ գյուղնախարարության մամլո ծառայության` հաշվի առնելով այն հանգամանքը , որ նշված հիվանդության աղբյուրը խոշոր եղջերավոր կենդանիներն են, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով տեղում իրականցնում է համաճարակային իրավիճակի ուսումնասիրություն և կանխարգելիչ միջոցառումներ:

«Ստուգումների արդյունքում առայժմ կենդանիների մոտ սիբիրյան խոց հիվանդության հարուցիչ չի հայտնաբերվել:
Ուսումնասիրություններն ու կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են»,- տեղեկացնում է գյուղնախարարությունը:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031