Քոքոբելյանն այլևս չի ներկայացնելու «Ժառանգության» տեսակետը

Այսօր ԱԺ հերթական քառօրյայում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ իրենց խմբակցության անդամ Խաչատուր Քոքոբելյանն այլևս չի ներկայացնելու «Ժառանգության» տեսակետը:

«Այսօրվա խմբակցության նիստում ես առաջարկել եմ Ռուբեն Հակոբյանը հրաժարական ներկայացնի: Խմբակցության ներքին  խնդիրները չեն բերում ԱԺ դահլիճ: Առաջրկել եմ, որ Զարուհի Փոստանջյանը խմբակցությունը մարմնավորի և ներկայացնի»,- Աժ-ում հայտարարեց Քոքոբելյանը: Նրա այս առաջարկը, սակայն, խմբակցությունը մերժել է:

ԱԺ-ում Քոքոբելյանը նաև հայտարարել է. «Ես հայտարարում եմ այսօր, որ ես և Ալեքսանդր Արզումանյանը՝ որպես «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչ, ի սկզբանե «Ժառանգություն» խմբակցության կանոնակարգը, որ ընդունվել է, միաձայն նշվել է, որ դա «Ժառանգության»  և «Ազատ դեմոկրատների» և հանրային սեկտորի միասնական խմբակցությունն է; Ես և պարոն Արզումանյանը ֆորմալ առումով մնալով խմբակցության անդամ, կներկայացնենք «Ազատ դեմոկրատները»»:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում տեղի է ունեցել «Ժառանգություն» խմբակցության նիստ, որտեղ քննարկվել է Քոքոբելյանի հարցը և որոշվել է, որ նա այլևս չի ներկայացնելու խմբակցության տեսակետը: Սա ենթադրում է, որ Քոքոբելյանը հետ է կանչվելու բոլոր հանձնաժողովներից և միջխորհրդարանական խմբերից:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս