«Սիվիլիթասը» հրապարակել է Հանթսմանների պատասխանը

«Սիվիլիթաս» հիմնադրամը հաղորդագրություն է տարածել լրատվամիջոցներում այսօր տեղ գտած հրապարակումների մասին, ըստ որոնց՝ հիմնադրամը թաքցրել է «Սիվիլիթասի» գործի հետ կապված Հանթսմանների նամակը: «Սիվիլիթասի» հաղորդագրությունը ներկայացված է ստորև:

«Որոշ լրատվամիջոցներում լուր է տարածվել, թե «Սիվիլիթաս» հիմնադրամը կանոնադրական  նպատակների իրականացման համար բարեգործ Ջոն Հանթսմանի հատկացրած գումարների վերաբերյալ Հանթսմաններից ստացած մեկնաբանությունը իբր թաքցնում է:

Հանթսմանների կողմից ստացված, նրանց ցանկությունը վերահաստատող նամակը հրապարակվել է դեռ հոկտեմբերի 1-ին, բաժանվել է Ազգային ժողովում՝ ինչպես պատգամավորներին, այնպես էլ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, տրամադրվել է գլխավոր դատախազությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը: Այդ նամակի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև.

«Սույն նամակով Հանթսման Ինթերնեշընլ ԼԼՍ և Պոլիմեր Մաթերիալս Ինկ-ի անունից վերահաստատում ենք մեր նախորդ խնդրանքը, որ Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս ԼԼՍ-ի բաժնետոմսերի վաճառքից ստացված հասույթը (որի ընդհանուր զուտ գումարը, մենք հասկանում ենք՝ կազմել է $1,427,000) փոխանցվի «Սիվիլիթաս» հիմնադրամին նրա բարեգործական նպատակների օգտագործման համար՝ հիմնադրամի հիմնադիր և խորհրդի նախագահ պրն Վարդան Օսկանյանի միջոցով՝ նրա սեփական հայեցողությամբ, առանց վերջնաժամկետների, ով, մենք հասկանում ենք, հիմնադրամի անունից այդ միջոցները ի պահ է թողել իր մոտ և շարունակում է պահել այս միջանկյալ ժամանակաhատվածում»:

Նամակի բնօրինակը, ինչպես նաև Սիվիլիթասի գործին առնչվող մյուս փաստաթղթերը կարելի է գտնել Սիվիլիթաս հիմնադրամի կայքում.

 

Տեսանյութեր

Լրահոս