Բաժիններ՝

Ռեալը 10մլն է առաջարկել Լուկաշ Պիշչեկի համար

Մադրիդի «Ռեալը» շարունակում է փնտրել ֆուտբոլիստ, ով կկարողանար փակել պաշտպանության աջ եզրը: Ինչպես վստահեցնում է A bola-ն, «Արքայական ակումբը» Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Լուկաշ Պիշչեկի համար առաջարկել է 10 մլն եվրո:

Հաղորդվում է, որ Լեհաստանի հավաքականի 27-ամյա խաղացողը գրավել է մադրիդցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ուշադրությունը դեռևս այն ժամանակ, երբ նա մարզում էր «Ինտերը»:
Այս մրցաշրջանում Պիշչեկն անցկացրել է ութ խաղ, որոնցում խփել է մեկ գոլ ու կատարել հինգ գոլային փոխանցում:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031