ՄԱԿ-ում ելույթի ժամանակ Մոլդովայի նախագահը Ռուսաստանից պահանջել է դուրս հանել զորքերը Մերձդնեստրից

Մոլդովան պահանջում է Ռուսաստանից դուրս հանել զորքերը Մերձդնեստրից, իր հերթին չճանաչված հանրապետությունը կստանա հատուկ կարգավիճակ Մոլդովայի Հանրապետության կազմում: Այս մասին, ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը, հայտարարել է Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանում:

«Կարևոր է ևս մեկ անգամ ընդգծել, որ Մոլդովայի Հանրապետության տարածքում առանց ընդունող պետության համաձայնության տեղակայված ռուսական զինված ուժերը… պետք է դուրս բերվեն: Մեր վերջնական նպատակն է Մոլդովայի Հանրապետությունը միավորել իր սահմաններում, որն ընդունված է միջազգային մակարդակով… Մերձդնեստրյան շրջանը կստանա հատուկ կարգավիճակ Մոլդովայի Հանրապետության կազմում, ինչը շրջանին կապահովի ինքնակառավարման բարձր մակարդակ»,- ասել է նախագահը:

Նա նաև կոչ է արել ԵԱՀԿ-ին, Ռուսաստանին, Ուկրաինային, ԵՄ-ին և ԱՄՆ-ին միավորել ջանքերը և համատեղ աշխատել այդ խնդիրը լուծելու համար:

 

Տեսանյութեր

Լրահոս