Թուրքիան ռազմական գործողությունը Հյուսիսային Իրաքում միջազգային իրավունքի շրջանակներում է համարում
Թուրքիան պլանավորել է ռազմական գործողություն ձեռնարկել Հյուսիսային Իրաքում բազավորված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների դեմ: Այս մասին, ըստ ադրբեջանական Trend-ի, հայտնել է Թուրքիայի կառավարության աղբյուրը:
Վերջինիս խոսքերով՝ այդ ռազմական գործողությունն ամբողջովին համապատասխանում է միջազգային իրավունքին. «PKK-ի զինյալների դեմ ռազմական գործողությունը օրենքի խախտում չէ: Բոլոր օպերացիաներն իրականացվում են միջազգային իրավունքի շրջանակներում:
Բոլորին հայտնի է, որ Իրաքի հյուսիսից Թուրքիային սպառնում է ահաբեկչական վտանգ, և Թուրքիան պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիներին: Իսկ ինչ վերաբերում է Իրաքի օդային տիրույթի վերաբերյալ Թուրքիայի ապօրինի գործողությունների մասին իրաքցի մի շարք պաշտոնյաների հայտարարություններին, ապա դրանք այդ մարդկանց մասնավոր կարծիքներն են և ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ», ասել է թուրքական աղբյուրը:
Հիշեցնենք, որ ներկայումս Թուրքիան ռազմական տեխնիկա է կուտակում Իրաքի հետ սահմանին՝ պատրաստվելով ցամաքային ներխուժման, որն անգամ ստացել է «Աշնանային մաքրում» ծածկանունը: