Նժդեհի ազգականը նախագահականի դիմաց բողոքում է ոստիկանությունից (տեսանյութ)

«Իրական Հայաստան» նախաձեռնությունը հայտնում է, որ արդեն 103 օր է, ինչ ՀՀ նախագահի նստավայրի հակառակ մայթում նստացույց է անում Գարեգին Նժդեհի եղբոր դուստրը՝ 74-ամյա Էմմա Սահակյանը:

Արդեն երեք տարի՝ 2009 թ-ից, նա հայտնվել է փողոցում: Նախկինում բնակվել է Օրբելի 8 շենքի բնակարան 73 հասցեում՝ քրոջ տանը, ով ժառանգ չուներ: Քրոջ մահից հետո Էմմա Սահակյանի մյուս քրոջ աղջիկը՝ Սուսաննա Մարգարյանը, կեղծ փաստաթղթերով տիրացել է բնակարանին, առանց Էմմա Սահակյանին զգուշացնելու հանել նրան գրանցումից և բնակարանից գողացել նրա ողջ ունեցվածքը և փաստաթղթերը:

Էմմա Սահակյանի խոսքերով, այս ամենը տեղի է ունեցել ոստիկանության աշխատակիցների իմացությամբ և մասնակցությամբ: Արդյունք չի տվել նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականը՝ գործի քննությունը զրոյից անցկացնելու վերաբերյալ:

«Իրական Հայաստան» նախաձեռնությունը կոչ է անում ՀՀ ոստիկանությանը պարզաբանումներ տրամադրել խնդրո առարկայի մասին:

Տեսանյութեր

Լրահոս