Ինչո՞ւ են դպրոցները կուսակցականացված

Այսօր ԱԺ-ում կրթության և գիտության հարցերով մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2011 թվականի պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը հարց ուղղեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, թե ինչո՞վ կբացատրեք այն փաստը, որ հանրապետության 1450 դպրոցների 1150-ի տնօրենները ՀՀԿ-ականներ են և ինչո՞ւ են դպրոցները կուսակցականացված:

Ի պատասխան` Արմեն Աշոտյանն ասաց, որ դպրոցները կուսակցականացված չեն և դպրոցի տնօրենի կուսակցական լինելը դպրոցի կուսակցականացման հետ որևէ կապ չունի: «Ես դեմ եմ ՀՀ քաղաքացիների քաղաքական գործունեության սահմանափակմանը, եթե դա չի հակասում ՀՀ սահմանադրությանը»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Արամ Մանուկյանն էլ հակադարձեց` ասելով, թե 1998թ., այսինքն` իրենց իշխանության տարիներին, որևէ դպրոցի տնօրեն կուսակցական չի եղել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930