Բաժիններ՝

Խոշոր ավտովթար Թուրքիայի արևմուտքում. կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի հյուսիսիարևմտյան հատվածում գտնվող Բոլու քաղաքում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային ծանր պատահար: Ստամբուլ-Անկարա ճանապարհին միմյանց են բախվել ուղևորատար ավտոբուսը, մեծածավալ բեռնատարը և միկրոավտոբուսը:

Նախնական տվյալներով՝ այդ շղթայական վթարի հետևանքով զոհվել է 9 և վիրավորվել 34 մարդ: Վթարից անմիջապես հետո դեպքի վայրում հավաքվել են մեծ թվով շտապօգնության մեքենաներ, որոնք վիրավորներին փոխադրել են մոտակա հիվանդանոցներ: Տարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930