«Ինձ չեք կարող պահպանել, էլի, սխալ ձևակերպում է, փոխեք»

Այսօր ԱԺ-ում պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2011 թվականի պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է, թե որ ծրագրերի վրա որքան գումար է հատկացվել: Ըստ aravot.am-ի` պարզվում է՝ պետբյուջեից գումար է ծախսվել նաև պատգամավորների «պահպանման» համար: ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին դուր չի եկել հաշվետվության այդ հատվածը:

«Պարոն Ջանջուղազյան, Դուք ասացիք Սահմանադրական դատարանի աշխատակազմի պահպանում, Քրեակատարողականի պահպանում: ԱԺ-ի ձևաչափի մեջ ասացիք պատգամավորների պահպանում, ո՞նց եք պահպանում: Թե չէ պատգամավորների պահպանումը լավ ֆունկցիա է»,- դիմելով ՀՀ ֆինանսների փոխնախարարին, ասել է Գ. Ջհանգիրյանը: Ի պատասխան, Ատոմ Ջանջուղազյանը բացատրել է, որ նման ծրագիր է իրականացվել՝ «ԱԺ աշխատակազմի և ծրագրերի պահպանում», այդպես է գրված, ծրագիրն այդպես է կոչվում»: Ջհանգիրյանն էլ հակադարձել է` ասելով. «Ինձ չեք կարող պահպանել, էլի, սխալ ձևակերպում է, փոխեք»:

Տեսանյութեր

Լրահոս