Ադրբեջանը հայտարարում է, թե վրաց-ադրբեջանական սահմանին հայեր են ձերբակալվել

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունն Ադրբեջանում սահմանախախտների է ձերբակալել:
Ադրբեջանի սահմանապահ ծառայության կայքում հրապարակվել են նրանց անունները: Ադրբեջանցի սահմանապահների պնդմամբ` սահմանն ապօրինի հատել փորձողների մեջ Վրաստանի քաղաքացի հայեր են եղել:
Ըստ այդմ` Զուրաբ Խիխիթյաշվիլին, Հոդար Գոգիլաձեն, Վալերի Զաբիևը, Էդուարդ Արզումովը,  Սերգեյ Լիխենդյանն ու Միշա Հայկովիչը (հայտնի չէ՝ ազգանունն է, թե հայրանունը) ձերբակալվել են Աքգյոլ լճի մոտ, երբ փորձել են մետաղե նավակներով հատել սահմանը:

Տեսանյութեր

Լրահոս