Սիրիայում ահաբեկիչները դպրոց են պայթեցրել
Այսօր առավոտյան Սիրիայում ահաբեկիչները դպրոց են պայթեցրել, որն իրենց նպատակների համար օգտագործում էին ոստիկանները և «Շաբիհա» կառավարամետ զինված խմբավորման անդամները: Պայթյունի հետևանքով վիրավորվել է 4 մարդ:
Ինչպես հաղորդում է չինական «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին, դպրոցը գտնվում է Դամասկոսի Բայտարա արվարձանում՝ միջազգային օդանավակայան տանող մայրուղու վրա: Ահաբեկիչները «Նահատակների զավակներ» դպրոցում տեղադրել են 7 պայթուցիկ սարք, սակայն դրանցից աշխատել են միայն երկուսը: Ըստ ընդդիմադիրների՝ ուսումնական հաստատության շենքը Սիրիայի ՆԳՆ-ի կողմից օգտագործվում էր իշխանություններին ենթակա «Շաբիհա» խմբավորման մարտիկների պատրաստման համար: