ՌԱԿ նորընտիր կենտրոնական վարչությունը փորձելու է համագործակցել Հայաստանի ռամկավարների հետ

Ֆրանսիայի Լիոն քաղաքում ավարտվել է ՌԱԿ 26-րդ ընդհանուր պատգամավորական ժողովը, որի ընթացքում այլ հարցերի հետ միասին պատգամավորները անդրադարձել են նաև Հայաստանում ՀՌԱԿ և Արմենական-ՌԱԿ միավորման փաստին:

ՌԱԿ 26-րդ ընդհանուր պատգամավորական ժողովը ողջունել է Հայաստանում «Ռամկավար ազատական կուսակցության» պաշտոնական ճանաչումը: Ըստ այդմ, ժողովը հանձնարարել է ՌԱԿ նորընտիր կենտրոնական վարչությանը կապ հաստատել ՌԱԿ հանրապետական վարչության հետ և համատեղ խորհրդակցություններով, լայն համագործակցության համապարփակ եզրեր որոնել` միաժամանակ մշակելով համատեղ ծրագրեր:

ՌԱԿ Հանրապետական վարչությունը ողջունում է Լիոնի 26-րդ համագումարի որոշումը Մայր հայրենիքում կուսակցության միավորման նկատմամբ դրական դիրքորշում ձևավորելու և շուտափույթ կերպով բանակցությունները սկսելու համար` Հայաստանի և Սփյուռքի ՌԱԿ կառույցների միջև համագործակցության և համատեղ հետագա գործունեության նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930