Հասմիկ Կարապետյանն աշխատում է նոր երգի վրա

Երգչուհի Հասմիկ Կարապետյանն այս օրերին աշխատում է իր նոր երգի վրա: Այս մասին այսօր 168.am-ին տեղեկացրեց անձամբ Հասմիկ Կարապետյանը: Երգի հեղինակը Հասմիկ Կարապետյանն է, խոսքերը գրել է Վարդան Զադոյանը, իսկ գործիքավորումը կատարել է  Արման Փահլևանյանը: Երգը կոչվում է «Որ կգամ»: «Կարծում եմ` շատ ազդեցիկ և գեղեցիկ երգ է ստացվել: Այն ռոքային ոճում է»,- մեզ հետ զրույցում ասաց երգչուհին:

Թե ո՞ւմ մոտ և ի՞նչ ոճի տեսահոլովակ կնկարահանի երգչուհին` դեռևս պարզ չէ: Նրա խոսքով` հնարավոր է` այդ երգի տեսահոլովակը նկարահանվի աշնանը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930