ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 53.31 տոկոսը
Հայաստանի Հանրապետությունում երել կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 20.00-ի դրությամբ 342 138 կամ 53.31 % Է:
Ժամը 20.00-ին սահմանված կարգով փակվել են բոլոր 539 ընտրական տեղամասերը: Տեղամասային ընտրական հանձնաժողովները սկսել են քվեարկության արդյունքների ամփոփման նիստերը, որոնց ընթացքում կկազմվեն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունները: Քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները, ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա, կամփոփեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները, իսկ քվեարկության օրվանից հետո` 5-րդ օրը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կկազմեն արձանագրություն` ընտրատարածքում քվեարկության արդյունքների վերաբերյալ:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից ընտրական տեղամասերում քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունները համակարգիչ մուտքագրումից անմիջապես հետո դրանք կտեղադրվեն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: