
Աղաբաբյանը երկու ամիս է` ակումբ չի գնում

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը tert.am-ի հետ զրույցում ասել է, թե «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի, իր և թիկնապահների միջև երեկ երեկոյան ոչ մի ընդհարում չի եղել:
Հիշեցնենք, որ aravot.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, երեկ երեկոյան «Մալխաս» ջազ ակումբում ընդհարում է տեղի ունեցել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի ու նրա թիկնապահների միջև:
«Լավ էլի, նման բան չի եղել: Ես Ռուբեն Հակոբյանին տեսել եմ նախագահի ընդունելության ժամանակ: Ընդունելությունից հետո, երեկոյան ժամը 7-ին տուն եմ եկել»,- ասել է Աշոտ Աղաբաբյանը:
Նաև վստահեցրել է, թե երեկ ինքը «Մալխաս» ջազ ակումբում չի եղել. «Ես՝ արդեն մոտ երկու ամիս է` ակումբ չեմ գնում, բացի այդ, թիկնապահ էլ չունեմ»: