Նուռը նոր արձան է քանդակում
Բրոնզաձույլ 18 գրքի և լուսամփոփի համադրությամբ «Հուշարձան ընթերցողին» խորագիրը կրող արձանը Նուռի առաջին քանդակն է: Այն կտեղադրվի մայրաքաղաքում, նախնական տվյալներով` Խնկո Ապոր անվան գրադարանի շրջակայքում:
Հեղինակի ակցիզային առաջարկն արդեն հաստատվել է Երևանի քաղաքապետարանի կողմից: Քանդակը պատրաստ կլինի նոյեմբերի կեսին, որի հանդիսավոր բացումը հնարավոր է` իրականացվի 2013թ. ապրիլին: Քանդակը նվիրված է Երևանի՝ այս տարի գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն: Քանդակն ունենալու է գրքեր տեղադրելու համար նախատեսված պահոցներ, որտեղ քաղաքացիները կարող են դնել իրենց կարդացած գրքերը կամ վերցնել ընթերցելու համար: Հեղինակը ցանկանում է, որ իր արձանի միջոցով, հայ հասարակությունը վերագտնի գիրք կարդալու բարի ավանդույթը: «Գրքի և ընթերցանության նկատմամբ սեր արթնացնելը մեծ հաջողություն և հաղթանակ կլինի»,- ասում է Նուռը: