
Զուգերգ` «Ամենալավ ընկերը»

«Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանը և Անգելինա Գասպարյանը միասին դուետ են ձայնագրել ու տեսահոլովակ նկարահանել: Երգի խոսքերը գրել են Ռիչարդ Մադլենյանը և Սվետլանա Բոսնոյանը, երաժշտության հեղինակը ևս Ռիչարդ Մադլենյանն է, երգը կոչվում է «Ամենալավ ընկերը»:
Վլադիմիրը երգլը լսելուն պես համաձայնվել է երգել Անգելինայի հետ և իր հայրիկի հետ միասին Արցախից Երևան է ժամանել: Իսկ տեսահոլովակի նկարահանումներիից հետո նա վերադարձել է Արցախ: Վլադիմիր Արզումանյանը պատրաստվում է մեկնել մանկական «Նոր ալիք» մրցույթին, որի շրջանակում որպես հյուր զուգերգ է կատարելու երգչուհի Ալսուի հետ: