Բաժիններ՝

Ո՞վ է նեկայացնելու Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2012»-ում

«Մանկական Եվրատեսիլ 2012-ին» Հայաստանի ներկայացուցչի շուրջ քննարկումները դեռևս շարունակվում են: Մինչ վաղը հայտնի կդառնա, թե ով է Հայաստանը ներկայացնելու «Մանկական Եվրատեսիլ 2012»-ում, համացանցում բուռն քննարկումնռր են ծավալվել այս թեմայի շուրջ: Բանն այն է, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը` Անգելինա Գասպարյանը նույնպես ներկայացված է այս մրցույթին, ուստի սոցկայքերում քննարկումները հիմնականում ընթանում են նրա անվան շուրջ:

Տարբեր սոցկայքերում գերիշխող է այն տեսակետը, որ հենց Անգելինան է ներկայացնելու Հայաստանը Նիդեռլանդներում:

Օգտատերերն այս համոզմանն են ոչ այն պատճառով, որ փոքրիկ երգչուհին լավ ձայնային տվյալներ ունի, այն քանի որ նա ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրն է:

Մրցույթին  հայտագրված է 14 երգ, սակայն համացանցյան հասարակությունը վստահ է, որ այդ երգերի և իրենց կատարողների ներկայությունը սեպտեմբերի 20-ի ընտրական փուլում` ձևական է լինելու:

Հիշեցնենք, որ հայաստանյան մրցությային փուլը կկայանա սեպտեմբերի 20-ին:

Հավելենք, որ news.am կայքի թղթակցի հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն` անդրադառնալով այս թեմային, ասել էր. « «Աստված է վկա` ինձ երբեք թույլ չեմ տվել ու թույլ չեմ տա միջամտել նման հարցերում, և չեմ հասկանում այն ծնողներին, այն մեծերին, որ օգտագործելով դիրք, պաշտոն, այլեւայլ հնարավորություններ` հաշմանդամ են դարձնում երեխայի կենսագրությունը:

Երեխայի մեջ չարություն, նախանձ, հիվանդագին մրցակցություն սերմանելը պարզապես սխալ չի, հանցագործություն է, ծանրագույն հանցագործություն սեփական երեխայի և բոլոր երեխաների հանդեպ…

Աններելի բան է: Թող Աստված ողորմա նմաններին, իսկ մեզ դատի ըստ մեր արդարության:

Ես էլ եմ ներում աշխարհի ամենալուսավոր բաները` երեխային ու երգը նեղացնողներին, բայց եւ վախ ունեմ, որ շահարկումներն, այնուամենայնիվ, չեն դադարելու, ուստի` մի խնդրանք ու խորհուրդ. վերջ տվեք ինքնաթունավորմանը, սրբվեք ձեր ներսի մաղձից, հանգիստ թողեք երեխաներին,- նշել է Վլադիմիր Գասպարյանը` հավելելով,- Թունավորված ծաղիկը թունավոր պտուղ է տալիս: Այդպիսի՞ ապագա ենք ուզում…»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս