
Լևոն Զուրաբյանը հանդիպել է Վյաչեսլավ Կովալենկոյի հետ

Սեպտեմբերի 17-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող, պատգամավոր Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունները, տարածաշրջանային քաղաքականությունը, Հայաստանում ստեղծված ներքին քաղաքական և սոցիալ տնտեսական իրավիճակը, ինչպես նաև երկու երկրների միջև տնտեսական և միգրացիոն քաղաքականությանն առնչվող հարցեր:
Այս մասին հայտնում է ՀԱԿ մամլո ծառայությունը։