Գուրգեն Դաբաղյանը կնկարահանի համարձակ տեսահոլովակներ
Ամիսներ առաջ Գուրգեն Դաբաղյանի՝ հանրության դատին ներկայացրած «Աննման եղնիկ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը զարմացրեց հայ հասարակությանը: Ֆեյսբուքահայությունը բուռն քննարկում ծավալեց հայ երգի «Փոքրիկ իշխան» կոչումը կրող Գուրգեն Դաբաղյանի անվան շուրջ:
Գտնվեցին մարդիկ, ովքեր սուր քննադատեցին երգչին` ասելով, թե ժողովրդական երգ երգողին հարիր չէ նման տեսահոլովակներ թողարկելը: Սակայն Գուրգեն Դաբաղյանը ոչ միայն «չնեղվեց» նման քննադատություններից, այլև հավաքույթներից մեկի ժամանակ նշեց, որ այդ տեսահոլովակը դեռ սկիզբն է, որ այսուհետ նկարահանելու է համարձակ տեսահոլովակներ: