
Apple-ը կփակի Ping երաժշտական սոցցանցը

Apple ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է այս տարվա սեպտեմբերի 30-ին փակել Ping երաժշտական ուղղվածությամբ սոցցանցը:
Երաժշտական սոցցանցը օգտատերերին հնարավորություն էր տալիս ընկերներ ներգրավել և տեսնել, թե նրանք ինչ երգեր են ներբեռնվել և լսվել:
Ping սոցցանցում հաղորդագրություն է հայտնվել, որտեղ գրված է. «Սեպտեմբերի 30-ից Ping-ը փակվում է: Շնորհակալություն Ping-ի հանդեպ ձեր հետաքրքրության համար: Մենք այլևս չենք ընդունում նոր օգտագործողներ»:
Նշենք, որ Ping ծառայությունը ստեղծվել է 2010թ. սեպտեմբերին: