 
                        Բակո Սահակյանն ընդունել է Դերեկ Շիրինյանին ու Գլեն Հյուզին
 
                                    ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է հանրահայտ ռոք երաժիշտներ Դերեկ Շիրինյանին ու Գլեն Հյուզին:Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Բակո Սահակյանը ողջունել է երաժիշտների համերգի անցկացումն Արցախում՝ նշելով, որ այն նպաստում է հանրապետության մշակութային կյանքի աշխուժացմանը:
Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Նարինե Աղաբալյանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        