
Վախճանվել է Արարատ Խրիմյանը

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ խորը վշտով տեղեկացնում է, որ այսօր՝ երկարատև և ծանր հիվանդությունից հետո 61 տարեկանում վախճանվել է «Հայկական երկաթուղի» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Արարատ Խրիմյանը:
Արարատ Վարդանի Խրիմյանը ծնվել է 1951 թվականի հոկտեմբերի 21-ին Ախալքալակում: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտը՝ ինժեներ-մեխանիկ մասնագիտությամբ:
1979-1990 թթ. աշխատել է տրանսպորտի նախարարության համակարգում որպես մեխանիկ, գլխավոր մեխանիկ, գլխավոր ինժեներ:
1991-1994 թթ. մասնակցել է Արցախի ազատագրական պայքարում:
1991-1996 թթ. զբաղեցրել է Երևան քաղաքի Էրեբունի շրջանի գործկոմի նախագահի տեղակալի պաշտոնը:
1995-1999 թթ.՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր:
2000-2004 թթ. զբաղեցնում էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի – Երևանի երկաթուղու հարցերով դեպարտամենտի պետի պաշտոնը:
Արարատ Խրիմյանը ղեկավարում էր «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն 2004-2008 թթ:
2008-2012 թթ.՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահի խորհրդատու:
Արարատ Խրիմյանը պարգևատրված է մեդալներով ՀՀ պետական սահմանների պաշտպանության համար, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվոգրով, Պատվավոր երկաթուղային նշանով:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ անձնակազմն ու ղեկավարությունը խորապես ցավակցում են Արարատ Խրիմյանի ընտանիքին և հարազատներին: