
Եվրախորհրդարանը հայտարարություն է տարածել

Քիչ առաջ Եվրախորհրդարանն ընդունեց «Ռամիլ Սաֆարովի գործի» վերաբերյալ բանաձևը: ԵԽ-ն տարածել է հայտարարություն այս կապակցությամբ:
Եվրախորհրդարանը ցավում էԱդրբեջանի նախագահ Ալիևի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու և Հունգարիայից, որտեղ նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման իր գործընկերոջը 2004 թ. դաժանորեն սպանելու համար, նրա տեղափոխման և Ադրբեջանում նրան հերոսի պես դիմավորելու կապակցությամբ: Եվրախորհրդարանի անդամներն անհանգստացած են, որ այս դեպքը կարող է ավելի սրել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը և վտանգել «բոլոր խաղաղ բանակցային գործընթացները»:
Նրանք ասում են, որ «Հայաստանում և Ադրբեջանում օրինական հիասթափությունը» Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացում էական առաջընթացի բացակայության կապակցությամբ «չի արդարացնում ոչ վրեժխնդրության դրսևորումները, ոչ էլ անօգուտ սադրանքները: Նրանք կոչ են անում Եվրոպական Միությանը ավելի ակտիվ դերակատարում ստանձնել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործում»,- ասված է հայտարարության մեջ: