
Ռուբեն Հայրապետյանը ասել է «Դոդի Գագո». հաստատում է ֆրանսահայ լրագրողը

Այն, ինչ տպագրվել է ֆրանսիական «Նուվել դԱրմենի» ամսագրում, ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը: Չնայած ֆրանսահայ լրագրող Սեդա Մավյանը հրաժարվել է հարցազրույց տալ, այնուամենայնիվ ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում հաստատել է, որ Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցում տեղ գտած և հրապարակված ցանկացած միտք և արտահայտություն իրականում հնչել է գործարարի կողմից:
Մեր այն դիտարկմանը, թե այս օրերին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պարբերաբար հղում են անում այն լրատվամիջոցներին, որոնք դիմել են ամսագրին, սակայն դեռ պատասխան չեն ստացել և դա տարօրինակ ու կասկածելի են համարում, ֆրանսահայ լրագրողը արձագանքել է. «Մինչ այս առավոտ ոչ ինձ, ոչ էլ մեր խմբագրություն որևէ մեկը չի դիմել»:
Սեդա Մավյանը նշել է, որ առավոտյան խոսել է «Նուվել դԱրմենի» պարբերականի խմբագրության ներկայացուցչի հետ, ով ևս մեկ անգամ հաստատել է, որ ոչ մի լրատվամիջոց և անհատ ձայնագրություն տրամադրելու կամ այլ պահանջներով իրենց չի դիմել: