
Ռամիլ Սաֆարովի «դատը»՝ Եվրախորհրդարանում

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր առավոտյան մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Եվրախորհրդարանում տեղի ունեցող ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման մասին Եվրախորհրդարանի հինգ խմբակցությունների ներկայացրած նախագծի քննարկմանը:
Հիշեցնենք, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի մարդասպանին հունգարական իշխանություններն արտանհանձնել են Ադրբեջանին, որից հետո Ադրբեջանի իշխանությունները նրան ներում են շնորհել: