
«ՎԱԶ 2106»-ը հարվածել է տրակտորին. երկուսի վարորդներն էլ զոհվել են

Երեւան-Երասխ ավտոճանապարհի 28-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակներին նախարարությունը ստացել է սեպտեմբերի 13-ին, ժամը 09.28-ին:
Ինչպես 168.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2106» մակնիշի 21 TT 678 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Բելառուս T80» մակնիշի տրակտորի քարշակին, ինչի հետեւանքով «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 40-ամյա Ալֆրեդ Սիրանոսյանը եւ տրակտորի վարորդը տեղում մահացել են: