
«Մերսեդեսը» բախվել է ճամփեզրի քարերին. վարորդը զոհվել է

Դեռեւս չպարզված հանգամանքներում այսօր` սեպտեմբերի 13-ին, ժամը 00.50-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 35-րդ կմ-ում՝ Ուջան գյուղի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի 32ST226 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարերին: Այս մասին տեղեկությունը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է սեպտեմբերի 13-ին, ժամը 07.41-ին Արագածոտնի մարզային ոստիկանությունից: Ինչպես 168.am-ին հայտնեցին ԱԻՆ լրատվական ծառայությունից, վթարի հետեւանքով Գյումրի քաղաքի բնակիչ, 31-ամյա Վահրամ Իկլիկյանը տեղում մահացել է: