Սիրիայի ապստամբները փորձում են գրավել Հալեպի միջազգային օդանավակայանը

Հալեպի օդանավակայանի մոտակայքում արյունալի մարտեր են ընթանում Սիրիայի ազգային բանակի և ապստամբների միջև:Որոշ աղբյուրների փոխանցմամբ` միայն սեպտեմբերի 11-12-ը Սիրիայի տարբեր քաղաքներում ընթացող մարտերի հետևանքով մահացել է շուրջ 118 մարդ:Նշվում է նաև, որ մոտ օրերս Սիրիա է այցելելու ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լադհար Բրահիմը, ով հանդիպում կունենա Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:Հիշեցնենք, որ երեկ առավոտյան օդանավակայանից դեպի Հալեպ երկրորդական ճանապարհով վերադառնալու ժամանակ սիրիահայերի խումբը հայտնվել է կրակի տակ, որի հետևանքով զոհվել են հայազգի 4 քաղաքացիներ, 10 հայ էլ վիրավորվել էր: Հետո խոսք էր գնում նրանցից մեկի մահանալու մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930